Երևանի կոնյակի գործարան
Երևանի կոնյակի գործարանը խոշորագույն ձեռնարկություններից մեկն է և երկրի խորհրդանիշը։ Այն լեգենդար ARARAT կոնյակների ծննդավայրն է։
Կառուցված 50-ականներին, Երևանի կոնյակի գործարանը շենքերի եզակի համալիր է և Հայաստանի կոնյակի արտադրության հիմնական կենտրոնը։
Բացի Երևանում գտնվող գլխավոր գրասենյակից, ԵԿԳ-ն ունի ևս երեք մասնաճյուղ Հայաստանում՝ Արմավիրում, Այգավանում և Բերդում: Բոլորն էլ լավ հագեցած են կոնյակի արտադրության համար: ARARAT-ի արտադրության միայն վերջին փուլերը՝ խառնումը և շշալցումը, տեղի են ունենում բացառապես Երևանի գործարանում: